Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օրինակ վերցրեք

Օրինակ վերցրեք
18.09.2017 | 20:06

Այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը հետաքրքիր հայացք է մեր իրականությանն ու իրողություններին: Դրսի աչքով չափվում են Հայաստանի իշխանությունների արածն ու չարածը, սփյուռքի մեր հայրենակիցները շիտակ գնահատում են հայաստանյան խնդիրները` դրանք համեմելով սեփական օրինակով: Իհարկե, գնահատականները շատ հաճախ ընդգրկում են անկախության ողջ ժամանակահատվածը, այն է` երեք նախագահների տարիները, սակայն, ցավոք, խնդիրները դեռևս բավական շատ են:


Անշուշտ, ամենահզոր քննադատություն-հորդորը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին էր վերապահված: Հոգևորականի ազդեցիկ խոսքը սթափվելու և հայրենիքում նորոգումներ սկսելու լավագույն կոչն էր: «25 տարիներու մեր փորձառութեան լոյսին տակ, փոխադարձ վստահութիւնն ու պատասխանատուութիւնը, աւելի ճիշդ է ըսել հաւաքակա՛ն պատասխանատուութիւնը, գեղեցիկ լոզունգէ անդին՝ կեանքի պէտք է վերածուի՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի միջեւ դերերու յստակեցումով, առաջնահերթութիւններու ճշդումով ու գործակցութեան նոր որակ տալով։ Ա՛յս է մեր ազգը իր հայրենիքով ու Սփիւռքով դէպի պայծառ ապագայ առաջնորդող միակ ապահով ճամբան»,- ասում է կաթողիկոսը և հավելում. «Եկէք ըլլանք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի։ Այս վտանգալից իրականութեան դիմաց պատահական նախաձեռնութիւններ չեն կրնան մեր տագնապները լուծել եւ վէրքերը դարմանել»։


Կարելի է ամբողջությամբ մեջբերել Արամ Առաջինի ելույթը ու արձանագրել, որ նրա յուրաքանչյուր միտքը ոչ միայն հզոր ազդակ է, այլև իսկական հոգևորականի խոսք, որ ցանկանում է տեսնել իր ժողովրդին ուժեղ և բարեկեցիկ: Նրա ելույթից հետո հայաստանյան իրականությունում ակնառու է դառնում նաև մեկ այլ տխուր իրողություն, որի պատճառով այսօր մեծ է անվստահությունը եկեղեցու և նրա հայրերի հանդեպ: Հայաստանում չես լսի հոգևոր հայրերի նման ազդեցիկ ելույթ, իրողությունների վերաբերյալ նման սուր քննադատություն, հասարակության մեջքը ուղղելու պահանջ: Թերևս սա շատ էական փաստ է, քանի որ համատարած անվստահություն կա ամեն ինչի և բոլորի հանդեպ: Իսկ հոգևոր դասի հանդեպ վստահությունն ու հավատը կարող է լուրջ պատվար դառնալ խարխլվող արժեքների ժամանակաշրջանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ